18 12 2020

Աշխատանքից ազատման սպառնալիքով՝ պետհիմնարկների աշխատողներին երթի են բերում

Աշխատանքից ազատման սպառնալիքով՝ պետհիմնարկների աշխատողներին երթի են բերում

Դեկտեմբերի 19-ին տեղի կունենա պատերազմում զոհված մեր հերոսների հիշատակի սգո երթ: Երբ այս մասին օրեր առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, բոլորի հիմնական տեսակետն էր, որ նա խուսափելու է երթին մասնակցությունից։ Զոհված զինծառայողների ծնողներն անգամ խոստացան ամեն գնով արգելափակել Փաշինյանի մուտքը Եռաբլուր, եթե որոշի գնալ: Մարդկանց ցավն ու տառապանքը փոխարինվում է ցասման, որդիներ, հայերեր ու ամուսիններ կորցրած ընտանիքները շատ բան չեն ուզում՝ հարգել իրնեց ցավն ու կորուստը:

Վերջին շրջանում քաղաքական զարգացումները, Փաշինյանի ու կառավարության հրաժարականի պահանջով լայնամասշտաբ բողոքի ակցիաները ստիպում էին ենթադրել, որ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի սգո երթին, գոնե այս անգամ կորոշի հանգիստ թողնել հասարակությանը:

Պարզվում է, որ այս վատ PR խմբի վերածված իշխանությունը որոշել է սգո երթը կազմակերպել վարչապան բոլոր ռեսուրսների գործադրմամբ ու այսչափ զգայուն թեմայի հաշվին փորձել սասանված վարկանիշը փրկել:

Հանուն հայրենիքի մինչև վերջին շուչը պայքարած ու անմահացած մեր հերոսներին հարգանքի տուրք մատուցելու գնացող մարդկանց Փաշինյանն ու իր թիմը փորձելու են ցույց տալ որպես ի աջակցություն իրենց ակցիայի մասնակիցների: Թե տեսեք՝ ոնց է ժողովուրդը դեռ իրեն ու իր թիմին սատարում:

Հազարավոր մարդիկ Փաշինյանի կողքին քայլել և Եռաբլուր գնալ չեն ուզում, չեն ուզում, որ իր ներկայությամբ վարչապետն անարգի հերոսների հիշատակը, և դա շատ լավ գիտի հենց Փաշինյանը: Այստեղ օգնության կհանսնեն սրտի օլիգարխները, մերձիշխանական կապերն ու վարչական ռեսուրսը՝ «չեն սատարում, կստիպենք, որ սատարեն սկզբունքով»:

Երթին ընդառաջ արդեն տեղեկություններ կան, որ իշխանությունը սկսել է օգտագործել վարչական ռեսուրսները և հրահանգներ իջեցրել մարզպետարաններին, դպրոցների, որպեսզի բոլոր աշխատակիցները, աշակերտների ծնողները մասնակցեն երթին: Փաշինյանը, որ սուտ դուրս չգա, թե դեռ իրեն շարունակում են քաղաքացիներն աջակցել, նրան կօգնի նաև իշխանականների մտերիմ գործարարը։ Ըստ լուրերի՝ Սուքիասյաններին պատկանող «Հայէկոնոմբանկի» աշխատողներին աշխատանքից ազատվելու սպառնալիքի տակ մասնակից են դարձնում երթին:

Այսօր ահազանգ ստացանք, որ Արագածոտնում ակտիվորեն ցուցակագրում են մարզպետարանի աշխատողներին՝ երթին մասնակցելու համար։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է հիշատակի երթը վերածել նախընտրական քարոզարշավի և ամեն կերպ բոլորին ապացուցել, որ դեռ իր կողքին մարդիկ են մնացել: Մի բան, որին անգամ ինքը չի հավատում:

Հավելենք նաև, որ նշվածի մասին ահազանգում է նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով իր գրառմամբ նշում է, որ համաձայն որոշ տեղեկությունների՝ պատերազմի որոշ մասնակիցներից պահանջում են քայլել Փաշինյանի հրավիրած «սգո երթում»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ