ՌԴ դիրքորոշումը միշտ կայացել է դրանում, որ մենք առանց արյունահեղության պետք է համաձայնության գանք, դա է եղել մեր դիրքորոշումը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբում: Այդ մասին ավանդական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք տարիներ շարունակ ելնում էինք դրանից, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն Լեռնային Ղարաբաղի՝ պահվող 7 շրջանները։ Կարգավիճակը պետք է անփոփոխ մնար, այսինքն ՝ որոշվեր ապագայում: Պետք է հստակ որոշվեր ստատուս քվոն այս պայմանով, որ կստեղծվի Հայաստանի և Ղարաբաղի միջև շփման հնարավորություն, ինչի համար ենթադրվում էր ստեղծել այսպես կոչված Լաչինի միջանցքը»,- ասաց ՌԴ նախագահը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը