Politik.am-ը գրում է․ «Դեկտեմբերի 19-ին Հայաստանում հայտարարվել է եռօրյա սուգ։ Հայտարարողը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Այդ օրը լրանում է Արցախյան երկրորդ պատերազմի ավարտի քառասուներորդ օրը։ Կարելի է ասել՝ Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված մեր զինվորների քառասունքն է։ Այդ օրը նաեւ երթ է տեղի ունենալու։ Պատերազմի ավարտից հետո ստեղծված իրավիճակը հաշվի առնելով կարող են վստահորեն ասել, որ Փաշինյանն իրեն հատուկ «գեղցի ժուլիկի» տրամաբանությամբ ինչ որ ավանտյուրա է որոշել անել, եւ չի բացառվում, որ նույնիսկ մեր նահատակ զինվորների հիշատակը նույնիսկ, որոնց արյունը դեռ չի չորացել ադրբեջանական կողմին հանձնված արցախյան հողում, ցանկանա վերածել քաղաքական շոուի, փորձել վերակենդանալ քաղաքական դիակի կարգավիճակից ու երթը վերածել հանրահավաքի պղծելով նույնիսկ այդ սուրբ օրը։
Ընդհանրապես, եթե անկեղծանանք, ապա Փաշինյանի ներկայությունը նույնիսկ արդեն պղծում է քառասունքի հիշատակի օրը։ Փաշինյանն այն մարդը չէ, ով կարող է հայրենասիրական ապրումներ ունենալ։ Փաշինյանն այն մարդը չէ, ով կարող է Արցախի հետ կապված որեւէ խոսք ասել։ Փաշինյանը հող հանձնող է, ով Արցախյան առաջին պատերազմի շրջանում՝ Վազգեն Սարգսյանի Պնախարարության ժամանակ հայտարարում էր իր «Օրագիր» թերթում, որ . «Վերջին օրերին ևս մի քանի դիակ ստացան զինվորների ծնողները: Քելբաջարից: Սա բանակի նախընտրական նվերն էր երևի, մայրության և գեղեցկության տոնի առթիվ»։
Փաշինյանն այն մարդն է, որ չխորշեց Ապրիլյան պատերազմը իր քաղաքական շահերին ծառայեցնել, հորինելով ու ասպարեզ նետելով միֆեր, որոնք իր կառավարության իսկ օրոք հօդս ցնդեցին Քննիչ հանձնաժողովի կողմից։ Հիմա էլ Փաշինյանը նույն տրամաբանությամբ այն մարդն է, ով չի խորշի նույնիսկ այս պատերազմի զոհերի արյամբ առեւտուր անել, ու կազմակերպել իր քաղաքական խրախճանքը՝ նահատակների դիակների վրա։ Քաղաքացիները այս ամենը պետք է լավ հասկանան եւ անեն ճիշտ հետություններ․ օրինակ նրանք պետք է հասկանան, որ մասնակցելով երթին ակամա դառնալու են, նույնիսկ եթե նման ցանկություն չեն էլ ունեցել, Փաշինյանի աջակիցները, քանի որ առնվազն Փաշինյանին սպասարկող մեդիան եւ քարոզչական ռեսուրսները այդպես են ներկայացնելու, հաշվի չառնելով, որ մասնակիցները ընդամենը հարգելու են նահատակների հիշատակը եւ խորապես թքած ունեն Փաշինյանի եւ նրա քաղաքական ճակատագրի վրա։
Նրանք պետք է հասկանան, որ Սգո օրերը նույնիսկ հայտարարվել են ըստ քաղաքական նպատակահարմարության, քանի որ այդ օրերին ընդդիմությունը հանրահավաք էր անելու նրա հրաժարականի պահանջով եւ ընդդիմությունը ունի այնքան իմաստնություն ու բարոյականություն, որ սուգը որպես նվիրականություն չի խառնի քաղաքականության հետ․ մի բան, որ Փաշինյանը հաստատապես չունի թեկուզեւ մեջբերված հատվածը հաշվի առնելով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը