Վազգեն Մանուկյանը, արձագանքելով Շուշան Պետրսյանի խոսքին, նշեց․ «Ինչ զգացմունք էլ ունենամ, ես երբեք Նիկոլի հետ նույն շարքով, նույն շարասյունով չեմ շարժվի։
«Առաջինը, ես լրիվ համաձայն եմ Ձեզ հետ, որ այն ամենն ինչ անում է Նիկոլը, երբեք տակը չկա սիրտ և զգացմունք․ կա միայն մանիպուլյացիա ժողովրդի հետ, և պետք է ասել, որ նա մեծ շնորհք ունի այդ հարցում։ Այսինքն՝ իրեն սովորեցրել են, երևի խորհուրդներ էլ տալիս են, բայց գնահատենք, որ լավ կլիներ մենք իրեն օգտագործեինք ուրիշ երկրում իր միջոցով խնդիրներ լուծելու համար․ լավ մանիպուլյատոր է։ Սգի օր, իհարկե, պետք է լինի և պատահական չէ, որ այն համընկնում է շարժման մեծ հավաքի շաբաթ օրվա հետ։ Ինչ զգացմունք էլ ունենամ, ես երբեք Նիկոլի հետ նույն շարքով, նույն շարասյունով չեմ շարժվի․ ես ինքս առանձին կգնամ, գիշերը կգնամ, բայց ինձ թույլ չեմ տա իր կողքը քայլել, այնպես որ ամեն մեկդ Ձեզ համար որոշում ընդունեք։
Խնձորեսկի մասին եք ասում, երեկ հայտարարություն արեց խորհուրդը, որտեղ մի նախադասություն կար, որ շատերը որոշեցին, որ պետք չէ, հանեցինք․ այդ նախադասությունը հետևյալն էր, որ ես կոչ էի անում ժողովրդին, որ իրենք զինվեն, ինքնակազմակերպվեն, որովհետև եթե բանակը չի կարողանում պաշտպանել, ժողովուրդը պետք է կարողանա ինքն իրեն պաշտպանել։
Ինչ վերաբերում է քաղաքակիրթ ցույցերին, ես այլընտրանք չեմ տեսնում․ բոլոր կառույցները կամաց-կամաց հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ ճանապարհ չունեն գնալու և անցնում են ժողովրդի կողմը։ Այն ժամանակ, երբ մեծ հատվածն անցնի շարժման կողմը, Նիկոլ Փաշինյանը դատապարտված է։ Իսկ գնալ մի հատ շենք գրավել, ոնց որ 1996թ-ին Ազգային ժողովը գրավեցին, դա էս դեպքում հարց չի լուծում։ Բացի դրանից ես կարծում եմ, որ ժողովրդի մի զգալի մասը սգի մեջ է, կամաց-կամաց էդ ցավն ավելի ուժեղ է զգալու, և մեր հավաքներն ու երթերը ավելի բազմամարդ կլինեն և կհասնեն իրենց նպատակին»,– ասաց Վազգեն Մանուկյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը