«Փաստինֆո»-ն գրում է․ «Փաստինֆո»-ի տրամադրության տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են ադրբեջանական մեծաթիվ զորքերը կուտակվում դեռևս չհստակեցված հայ-ադրբեջանական սահմանին՝ ըստ տեղեկությունների՝ Քելբաջարում` Ջերմուկի մոտ գտնվող սարերում, զորամաս կառուցելու նպատակով։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են տասնյակ Կամազ մակնիշի բեռնատարները շարվել, իսկ մի քանի կմ հեռավորության վրա հայկական կողմը հետևում է ադրբեջանական ԶՈՒ-ի բոլոր գործողություններին։ Ջերմուկցիներն ահազանգում են, որ նոր զորամասը կառուցվելու է Ջերմուկի մի քանի կմ հեռավորության վրա, ասել է թե` Ջերմուկը դարձել է սահմանամերձ բնակավայր և սկսել են անհանգստանալ իրենց անվտանգության համար։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան նորմալ որակեց, որ ադրբեջանական կողմը իր տարածքում զորամասեր է կառուցում, որովհետև նույնը անում է նաև ՀՀ ԶՈՒ-ն՝ կառուցում է նոր զորամասեր, փորում խրամատներ։
«Նույն անվտանգության տեսանկյունից, եթե լինի փորձ դա դառնում է ՀՀ ԶՈՒ խնդիրը և ցանկացած փորձ արժանանալու է կոշտ պատասխանի»,- ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը