Կարեն Ճշմարիտյանը գրում է․
«Հարգելի Հայեր, Հարգելի հայրենակիցներ Ալիևին ու Էրդողանին հայկական կողմից պաշտոնական հակադարձելու պահանջ մի ներկայացրեք: Ավելի լավ է` լռեն... Եթե մի պահ պատկերացնեք պատասխանը, ապա կհամոզվեք, որ այդպես ավելի լավ կլինի:
Ովքեր դեռևս չեն պատկերացնում, կարելի է հուշել, թե ինչպիսին է լինելու տարածաշրջանային ցեղասպան Էրդողանին, և նախկինում` կոռուպցիոներ, իսկ հետագայում` կիրթ ու կառուցողական Ալիևին ուղղված խոսքը:
Ստորև ներկայացվում է ակնկալվող հնարավոր պատասխանը: «Մենք սկսում ենք զրոյական կետից...», «Զանգեզուրի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Սյունիքի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար, և Ադրբեջանի ժողովրդի համար», «Սևանի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Գեղարքունիքի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար», իսկ վերջում` «Երևանը` Հայաստան է, և վերջ...» : Եթե համարում եք, որ այս կարգի պատասխանը օգտակար կլինի, ապա շարունակեք պահանջել:
ՀԳ Մարիա Զախարովան պատասխանել է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը