09 12 2020

Բանջարեղենների տեղերը փոխելիս արդյունքը չի փոխվում. Մամիջանյանը՝ Փաշինյանին



Հիշո՞ւմ եք, որ պատերազմի օրերին այս շենքում՝ թիվ մեկ ամբիոնից Փաշինյանն ասաց, որ եկեք պայմանավորվենք, որ մենք մեզ պարտված չենք համարելու. այստեղ մարդ կա՞, որ պայամնավորվել է որևէ բան Փաշինյանի հետ: Բողոքի ակցիայի ժամանակ ներկաներին դիմելով ասաց ՀՀԿ երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյանը:

«Այստեղ մարդ կա՞, որ պատրաստ է հաշտվել այդ պարտության հետ: Ի՞նչ է անում Փաշինյանը՝ նախարարին խորհրդական է սարքում, մարզպետին՝ պատգամավոր կամ հակառակը: Այ ընկեր, բանջարեղենների տեղերը փոխելիս արդյունքը չի փոխվում: 

Այստեղ կանգնած մարդիկ եկել են քեզ ասեն, որ մենք չենք հանդուրժի, որ Նոր տարվա գիշերը հերիք չի մեր զինվոր տղերքի արյան կսկիծը մեր սրտում լինի, մի հատ էլ քո դեմքը տեսնենք հեռուստացույցով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ