Zham.am-ը գրում է․
«Երեկ տելեգրամ ալիքներից մեկը սենսացիոն ձայնագրություն էր տարածել որտեղ հստակ երևում էր, որ Լուկաշենկոն ՀՀ 3-րդ նախագահին Ալիևի կողմից փաստացի առաջարկ էր արվում հանձնել 7 շրջանը 5 մլրդ դոլարի դիմաց: Ի հակառակ դրան Սերժ Սարգսյանը Լուկաշենկոյին առաջարկում է փոխանցել Ալիևին, որ ինքը՝ ՀՀ ղեկավարը, պատրաստ է 6 մլրդ դոլար տրամադրել Ալիևին այդ 7 շրջանների դիմաց:
Հիշենք, որ այդ նույն ժամանակահատվածում Փաշինյանն և նրա թիմակիցները մեղադրում էին Սերժ Սարգսյանին, թե իբր վերջինս պատրաստվում է «հողերը հանձնել թուրքերին»:
Ընդ որում այդ «հողերը հանձնելու» թեման Փաշինյանն ակտիվ է պահել իր քաղաքական և լրագրողական կարիերայի վերջին 20 տարվա ժամանակահատվացում:
Իհարկե այնպես չէ, որ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը բոլոր հարցերում է հաջող եղել:
Սակայն ԼՂՀ-ի շուրջ բանակցային գործընթացում նա վրիպում, ըստ էության, չի ունեցել:
Իսկ 2016 թվականից հետո Ալիևը նույնիսկ դժգոհում էր, թե «միջնորդները իրենից պահանջում են ճանաչել ԼՂԻՄ-ի անկախությունը»:
Պետք է նշել, որ թե 2-րդ և թե 3-րդ նախագահները երբեք էլ չեն թաքցրել, որ պատրաստ էին զիջել 7 շրջանները ԼՂԻՄ-ի անկախության դիմաց: Ավելին` 2007-ին Մադրիդում ընդունվեցին հենց այն երեք սկզբունքներն ու 6 կետերը, որի շրջանակներում էլ պիտի կարգավորվեին այս խնդիրները: ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների ռազմավարությունը ճիշտ էր ընտրված և որ ամենակարևորն է իրատեսական էր, որի արդյունքում մենք կարող էինք ունենալ երկու հայկական հանրապետություններ:
Հասկանալի է, որ դրա դիմաց պետք է լինեին նաև տարածքային զիջումներ առանց որի գլխավոր նպատակին հասնել հնարավոր չէր լինի:
Հենց այդ վերջին գործոնն էր շահարկվում Փաշինյանի և նրա կողմնակիցների կողմից, ովքեր առավոտից երեկո քարոզում էին այն թեզը, թե իբրև «Սերժը 5 մլրդով ուզում է վաճառել 7 շրջանները թշնամուն»:
Այն ժամանակ բոլորին էր հասկանալի, որ Փաշինյանի և նրա թիմակիցների այս պնդումները դեմագոգիա էին և ոչ ավել:
Սակայն օգտվելով նրանից, որ ներքին կյանքում առկա եին շատ անարդար երևույթներ, շատերը հավատում եին Փաշինյանի պնդումներին:
Անկեղծ ասաց մենք էլ պակաս չենք քննադատել այն ժամանակվա իշխանությունների քաղաքական որոշ մոտեցումներ, սակայն մեր մտքով անգամ չեր անցնում, որ մենք կասկածեինք, որ իշխանությունը կարող էր գործարքի գնալ 7 շրջանների հարցում:
Վերջապես եզրակացությունն պետք է կատարել վերջնաարդյունքով:
Սերժի կառավարման ժամանակ մենք ոչ պետականություն կորցրինք, ոչ էլ տարածք, եթե չհաշվենք այն 800 հեկտարը ապրիլյան պատերազմի արդյունքում:
Ի դեպ այդ պատերազմն էլ Փաշինյանն համարում էր «պայմանավորված» ինչը նշանակում է, որ Փաշինյանի մտքով կարող էր անցել վարել «պայմանավորված» պատերազմ: Եթե մարդն դրա մասին շատ է խոսում, նշանակում է, որ իր մտքով կարող է անցնել այդ երևույթը: Այսինքն, եթե Փաշինյանն խոսում էր 5 մլրդ դոլարով 7 շրջանները հանձնելու մասին նշանակում է նրա մտքով անցնում էր նման քայլ կատարելը:
Փաստն այն է, որ 2018-ին նա միջնորդավորված բանակցել է Ալիևի հետ այդ խնդրի շուրջ, ինչի մասին վերջերս խոսեց նաև Աղվան Վարդանյանը: Իսկ վերջինիս խոսքերը մինչ այսօր չեն հերքվել, ինչը նշանակում է, որ իշխանությունը վախենում է այս խնդրի մասին խոսել:
Իսկ Փաշինյանի կառավարման այս 2,5 տարվա ավարտին մենք տեսնում ենք հետևյալ արդյունքը` հանձնված են ոչ միայն 7 շրջանները, այլև Հադրութն ու Շուշին, հավանաբար, որպես բոնուս այն 5 մլրդին, որի մասին շատ էր սիրում խոսել «ժողորվդի վարչապետը»:
Սա է իրականությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը