Մենք սիրում ենք շինծու բաներ։ Եկեք լինենք արդար մաքուր։ Այդ ժամանակ մենք կհաղթենք։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Դադիվանքի վանահայր և Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:
Նա հայտնեց, որ Դադիվանքի մասունքները գտնվում են Մայր աթոռ սուրբ էջմիածնում։
«Մենք բոլորս հայ ենք։ Այն ժամանակ երբ ասում էին սևեր և սպիտակներ մենք ծափահարում էինք, այսօր դրա դառը պտուղներն ենք քաղում»,- ասաց Վանահայրը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը