Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքը եզրափակվեց շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի ելույթով։ Իր ելույթում Վազգեն Մանուկյանը խոսեց ժամանակավոր կառավարության անելիքների մասին։ Առաջինը, ըստ Մանուկյանի, պետք է փորձել վերաձևակերպել եռակողմ համաձայանգիրը, որը դե ֆակտո ի վնաս է աշխատում Հայաստանի, երկրորդը՝ ՀՀ անվտանգության հարցերն են, երրոդը հայ ռազմագերիների խանդիրն է և Հայաստանի մթնոլորտի առողջացումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը