Պայթյունավտանգ իրավիճակ չեմ տեսնում, ցանկացած քաղաքացու կարծիքը մեզ համար հետաքրքիր է լսել, հասկանալ, թե ինդիրն ինչումն է: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը:
«Իսկ ընդդիմադիր կուսակցությունները միայն հայտարարում են, որ վարչապետը պետք է հրաժարական տա, բայց հիմնավորումներ չկան»:
Հարցին՝ պարտությունը բավարար հիմնավորում չէ՞, պատգամավորը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ ոչ: Մենք պարտվել ենք միասին, ընդդիմությունն էլ է մեզ հետ եղել: Նոյեմբերի 10 հայտարարությունը պետք է դիտարկել հենց նոյեմբերի 10-ին ինչ իրավիճակում է այդ փաստաթուղթը ստորագրվել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը