Մինչ զինվորների արյան գնով ազատագրված տարածքներն «ափալ-թափալ» Ադրբեջանին հանձնելը Հայաստանի իշխանության խնդիրը պետք է լիներ ռազմագերիների վերադարձի ու անհետ կորածներին գտնելու հարցը, ասուլիսում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը՝ նկատելով, որ այդ առումով բացարձակ անգործություն է տեսնում:
«Բայց այստեղ նաև օբյեկտիվ գործոն կա: ՀՀ իշխանությունն այլևս չի ընդունվում ու չի ճանաչվում Ռուսաստանի ու Ադրբեջանի կողմից, այլևս նրա հետ չեն քննարկում կարևորագույն հարցեր», - նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը