25 11 2020

Հարավային կորպուսը ոչնչացվել է հակագրոհի հրամանից հետո․ այդ հրամանում խառնվել է վարչապետի տիկինը․ Բագրատյան



Թիկունքում խայտառակ բան էր կատարվում: Հարյուր անգամ ավելի վատ էր կազմակերպված, քան սրանից քսանյոթ տարի առաջ: Շատ կարեւոր է, երբ զինվորը կուշտ է, ով ուզում է՝ մարտից առաջ մի քիչ խմիչք ենք տալիս, ունի ծխախոտ եւ տաք է…արա, ես չէի կարող պատկերացնել, որ բանակի կեսից ավելին զրահաբաճկոն չուներ։ Այս մասին մամուլի ասուլիսիս ժամանակայսօր անդրադառնալով պատերազմում թիկունքային կազմակերպչական աշխատանքների խնդիրներին՝ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Հարավային կորպուսն ավելի ուժեղ պետք է լիներ: Կորպուսի հրամանատարը վիճակը հասկանում է, ասում, որ հետ քաշվեն լեռները, ամրացնեն, որպեսզի Հադրութը եւ բանը չտանք, Զանգելանն ու Ջաբրայիլը (Ջրական) մեզ պետք չեն…ճիշտ էր ասում ինքը: Բայց հրաման է ստանում հակագրոհ անել, շրջապատել եւ ոչնչացնել թշնամուն: Թվերը պատկերավոր եմ ասում, բայց հազար հոգին ո՞նց շրջապատեն տասը հազար հոգուն…Եվ այդ հրամանում է, որ ասում են՝ խառնվել է վարչապետի տիկինը: Բոլորն են դա ասում: Վարչապետի տիկնոջն ինչ-որ մեկը համոզում է, թե ճիշտը դա է: Նորից եմ ասում՝ մի հոգին տասը հոգուն կարո՞ղ է շրջապատել: Եվ հարավային կորպուսը ոչ թե ջախջախվում է, այլ ոչնչանում»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ