25 11 2020

Ինչպես են Ադրբեջանում հայերեն սովորում

Ինչպես են Ադրբեջանում հայերեն սովորում

Համացանցում տարածվել է տեսանյութ, որում ներկայացվում է ադրբեջանցիների կողմից հայերեն սովորելու դասաժամ։

Տեսանյութում դաս վարողը նշում է, որ դասը լսում են ու ստուգում, թե ինչ աստիճանի ու ինչ որակով են ուսումնասիրում հայոց լեզուն։

Կադրերն արված են 2016թ․-ի մայիսի 11-ին։ Դասի թեման է ապրիլյան պատերազմը։

Դաս  վարողն ասում է․«Ապրիլին 1-ից 5-ը հայերը հարձակվել են իրենց հենակետերի ու խաղաղ բնակիչների վրա ու իրենց արժանի պատիժը ստացել են»։

Աշակերտն էլ իր հերթին նշում է․

«Ղարաբաղը հին ադրբեջանական հողն է», «Մենք նորից վերադառնալու ենք մեր հարազատ Շուշին», «Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է», «Ղարաբաղը եղել է մերը, մերն էլ կլինի»․․․, ասում են հայերեն սովորող ադրբեջանցիները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ