18 11 2020

Հայաստանի քաղաքական դաշտում նա այլևս անելիք չունի․ Գևորգ Գորգիսյան



«Երես ունենալ ու շարունակել մնալ քաղաքականության մեջ. ես զարմացած եմ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզին։

Պատգամավորի խոսքով, վարչապետը ժամանակ է ձգում՝ հույս ունենալով, որ կրքերը կհանդարտվեն, և ինքը կկարողանա մնալ իշխանության։

«Ես կարծում եմ, որ ցանկացած պարագայում, Հայաստանի քաղաքական դաշտում նա այլևս անելիք չունի։ Նա պիտի օր առաջ հեռանա, և այդտեղ կարող է լինել հույս, որ մենք կարող ենք այս իրավիճակից դուրս գալ»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ