ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն 5 միլիոն դոլար կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչությանն օգնելու համար։ Այս մասին հայտնել է ТАСС-ը:
Մայք Պոմպեոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որը համանախագահում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Նա նշել է, որ անհրաժեշտ է «մշակել հակամարտության կայուն քաղաքական լուծում» Լեռնային Ղարաբաղի շուրջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը