17 11 2020

ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակում․ Պոմպեո

ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակում․ Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է համատեղ աշխատեն Մերձավոր Արևելքում Թուրքիայի վերջին ամիսների գործողություններին արձագանքելու համար, գրում է Reuters-ը՝ հղում տալով Պոմպեոյի հարցազրույցին Le Figaro-ին:

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ես համաձայն ենք, որ Թուրքիայի վերջին գործողություններն ագրեսիվ են եղել»,- ասել է Պոմպեոն՝ ընդգծեկով ԼՂ հակամարտության հարցում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունը, ինչպես նաև Լիբիայում և Միջերկրածովյան հարցում այդ երկրի գործողությունները։

 «Եվրոպան և ԱՄՆ-ն պետք է միասին աշխատեն, որպեսզի Էրդողանին համոզեն, որ այդպիսի գործողությունները չեն բխում նրա ժողովրդի շահերից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝  հավելելով, որ Թուրքիայի կողմից ռազմական ներուժի օգտագործման ակտիվացումը մտահոգություն է առաջացնում:

Պոմպեոն նաև նշել է․ «ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են, որոնց գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է։ Հենց այդ շրջանակում էլ անհրաժեշտ է կարգավորել իրավիճակը», — հայտարարել է Պոմպեոն։


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ