18 09 2022

ԼՂ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում․ Փելոսի

ԼՂ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում․ Փելոսի

ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ անօրինական և մահաբեր հարձակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնեց, որ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել են  անվտանգային, տնտեսական, ժողովրդավարական հարցերում Հայաստանի հետ աշխատելու ԱՄՆ Կոնգրեսի հանձնառությունը։

Փելոսին հիշեցրեց, որ  ԱՄՆ Կոնգրեսը առաջատար դեր է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, որը 2019 թվականին օրենսդրորեն ընդունվեց, և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից հաստատվեց։

«Մենք երախտապարտ ենք նախագահ Բայդենին այդ օրենքը ստորագրելու համար և շնորհակալ ենք, որ նա հրավիրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս տարի մասնակցելու Ժողովրդավարության գագաթնաժողովին»,- ընդգծեց Փելոսին։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը նշեց, որ հանդիպումների ժամանակ մշտապես ուշադրության կենտրոնում են պահում Հայաստանի անվտանգային հարցերը։

Փելոսին ցավալիորեն արձանագրեց, որ իր այցից առաջ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ տեղի ունեցավ հարձակում։

«Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի, և Հայաստանի դեմ Ադրբեջանի մահացու հարվածները և հարձակումները ԱՄՆ Կոնգրեսի անունից խոստորեն դատապարտում ենք։

ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հստակ և վաղուց նշել է, որ ռազմական լուծում համակարտությունը չի կարող ունենալ։ Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին և մենք ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային, խաղաղ և տևական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»,- ընդգծեց Փելոսին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ