Նարեկ Մալյանը գրում է․
«2018թ հեղափոխությունից հետո «Հայաստան Համահայկական Հիմնադրամի» տնօրեն Նիկոլ Փաշինյանը նշանակեց սորոսական Հայկակ Արշամյանին: Պատերազմի օրերին Հայաստանն ու սփյուռքի մեր հայրենակիցները դոլար առ դոլար իրենց բերաններից կտրելով փոխանցումներ էին անում հիմնադրամին: Սորոսական Արշամյանը նույնիսկ գնաց «Արծրունն է կանչում» հաղորդման հյուր և «հաղդելու ենք», ստերի ներքո կոչ արեց փողեր փոխանցել հիմնադրամին:
Բոլորս հիշում ենք սոց ցանցերում տեղադրվող սմս-ների սքրինները, զոհված հերոսների հոգեհանգիստների ժամանակ ծաղկեպսակների փոխարեն հիմնադրամ փոխնցվող գումարների անդորագրերը, դպրոցներում հավաքվող և հիմնադրամ ուղարկվող գումարները և այլն: Ազգը միաբանված գումար էր հավաքում Հայաստան հիմնադրամի համար: Ի վերջո հավաքվեց 169 միլիոն դոլար:
Հիմա հարց. որտեղ է Հայաստան հիմնադրամի 169 միլիոն դոլարը, եթե այս դավաճան իշխանությունների կողմից հայրենազրկված արցախցիներին տրամադրվելու է օգնություն ընդամենը 136 դոլար, որը ամենաճոխ հաշվարկներով չի անցնելու ընդհանուր առմամբ 3-4 միլիոն դոլարը: Որպեսզի ապուշ բաներով ժողովրդին չխաբեն, նախապես ասեմ, որ Հայաստան հիմնադրամի փողերով զենք չեն կարող գնել, իսկ հայրենազրկված արցախցիների կարիքները հոգալը մեր պետության ամենաառաջնային խնդիրն է: Հարցը չափազանց կարևոր է, քանի որ ինչպես գիտեք ամենակոռումպացված մարդիկ սորոսականներն են:
Սորոսականների սիրած զբաղմունքն է հիմնադրամի փողեր տակով անելը, ուստի չեմ կարող հանգիստ լինել այդ առումով: Կրկնեմ հարցս` որտեղ է հիմնադրամի փողերը աշխարհի հայերի միահամուռ ուժերով հավաքված 169 միլիոն դոլարը: Հարգելի հայեր, սորոսական Հայկակ Արշամյանից պահանջեք թափանցիկ (Թրանսփարենսի) հաշվետվություն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը