18 04 2024

Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար

Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար

Ֆեյսբուքում փաստաբաններն ու ակտիվիստները դրամահավաք են հայտարարել Սամվել Վարդանյանի համար։ 7 միլիոն դրամ գրավը պետք է վճարվի 3 օրվա ընթացքում։

Այս առիթով փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նկատի ունենալով այն, որ նա լինելու է տնային կալանքի տակ ու անհրաժեշտության դեպքում բանկ այցելելու հնարավորություն չի ունենալու, որոշեցինք դրամահավաքի համար օգտագործել Սամվելի քրոջ բանկային քարտը.

Այսպիսով, քարտապանի համաձայնությամբ՝ հրապարակում եմ Սամվելի քրոջ բանկային քարտի տվյալները.

Քարտապան՝ PAYTSAR VARDANYAN

Քարտի համար՝ 4083 0600 1148 1260 (Visa)

Բանկը՝ Ameriabank»

Հիշեցնենք, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ,  ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի նկատմամբ որոշել է կիրառել տնային կալանք ու 7 միլիոն դրամ գրավ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ