16 11 2020

Անբարոյական ստերի շարանով սեփական դավաճանությունը քողարկել չի ստացվի. Արմեն Աշոտյան

Անբարոյական ստերի շարանով սեփական դավաճանությունը քողարկել չի ստացվի. Արմեն Աշոտյան

Անբարոյական ստերի շարանով սեփական դավաճանությունը քողարկել չի ստացվի, դավադիր ստահակ, ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Դու 2.5 տարվա մեջ այդպես էլ չհասկացար Արցախյան բանակցությունների իմաստը և էությունը։
Որովհետև, քո իսկ խոստովանությամբ, գերադասեցիր Ալիևից տեղեկանալ դրանց մասին։

Որովհետև գեղցի շուստռի էիր ձևանում դրսերում։ Որովհետև անհայրենիք ու տգետ ոչնչություն ես։
Որովհետև Շուշիում ուտել-խմելուց ու տռճիկ տալուց լավ էիր, իսկ Շուշին պաշտպանելուց՝ դավադիր իմպոտենտ։ 

Ինչպես արդեն ԱԳՆ-ից մի չափալախ կերար ցերեկը, որ Շուշին երբեք չի եղել բանակցային փաթեթի մաս, մի հերթական չափալախն էլ ես քեզ տամ հիմա։
Լպրծուն կենդանի։

2008-2018 թվականներին երբեք, լսո՞ւմ ես դու և քո ֆեյքային նախիրը, երբեք չի քննարկվել ադրբեջանական փախստականների վերադարձ Արցախի այն տարածք, որ պետք է ինքնորոշվեր և իր ազատ կամքով վերջնական կարգավիճակ ստանար։

ԱԳՆ-ից կարող եք հանգիստ ճշտել խոսքերիս ճշմարտացիությունը։
Անիծվի այն օրը, որ ծնվեցիր, այն օրը, որ միամիտ ժողովուրդս քեզ «փրկիչ» կարգեց, այն օրը, որ ստորագրեցիր ազգիս ամենամեծ խայտառակություններից մեկը», - նշել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ