«Ինչպես ձեզնից շատերը, ես ևս այս գիշեր չեմ քնել, քանի որ գերագույն գլխավոր մարդասպանն իր կողմից ստեղծված բանդաներին կոչ արեց հաշվեհարդար տեսնել հայ ժողովրդի հանդեպ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երեկ գիշեր կատարած գրառմանը, որտեղ վարչապետը, դիմելով առաջնագծում կանգնած տղաներին, նշել էր. «Տղերք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում՝ վերջնականապես լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։
Նրա խոսքով, գերագույն գլխավոր «մարդասպանը», որի ապաշնորհության ու դավաճանության պատճառով միայն այս տարվա ընթացքում արդեն 1500 մարդ է մահացել կորոնավիրուսից, մոտ 5000 հայ է զոհվել պատերազմում, 10000 հոգի վիրավորվել կամ անդամալույծ է դարձել, 100 հազար փախստական ու թուրքին հանձնված հայրենիք ունենք, ավերված գյուղեր և քանդված գերեզմաններ ունենք, նորից արյան կարիք ունի։
«Գիշերը մենք նաև ՄԻՊ-ից իմացանք, որ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ, որոնք սկսել են իրենց մեջ արժանապատվության ինչ-որ նշույլներ գտնել, ու սկսել են դուրս գալ խմբակցությունից, սպառնալիքներ են ստանում։ Ուրեմն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, եթե դուք այնպիսի անտերության եք մատնել այս երկիրը, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը չեն կարողանալու հոգալ ձեր անվտանգությունը, ես ձեզ խոստանում եմ՝ ռազմաճակատից արդեն վերադարձած իմ ընկերների հետ մենք կկազմենք տասը հոգանոց խմբեր և կգանք ձեր տների դիմաց և կհսկենք։ Հլը թող բախտները փորձեն..., նոր «Մարտի մեկ» չի լինելու, մոռացիր, Նիկոլ։
«Իմ քայլը» խմբակցության մանդատ կրող հայեր, չվախենաք, դուրս եկեք այդ խմբակցությունից, բայց մանդատները վայր չդնեք, դուք դեռ գործ ունեք անելու, դեռ մեղքերի քավության ճանապարհ պետք է անցնեք»,- նշեց Ռուբեն Մխիթարյանը։
Ավելին՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը