Վերջին օրերի զարգացումներին հետևելով մենք ոչ մի հույս ու պատրանք չենք կապում պետական համակարգի մնացորդների գործողությունների մասով: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոստանտին Տեր-Նակալյանը:
«Արդեն ակնհայտ է դարձել, որ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքի, աթոռի ու անվտանգության համար պետական համակարգը դադարել է լինել պետական համակարգ և դարձել է նիկոլական համակարգ, այսինքն չկա ոչ մի իրավաչափություն, ոչ մի օրինականություն, չկա ոչ մի արդարության նշույլ անգամ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը