ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակում ասվում է․
«Լավ իմացիր՝ «սապատավորին գերեզմանը կուղղի»:
Գաղտնագողի հանձնել ես մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ: Էությամբ և բովանդակությամբ մնացել ես նույնը: Ձևդ միշտ էլ փոփոխական է եղել՝ արտաբերածդ ստին ու կեղծիքին սազող:
Վերակենդանանալու ճանապարհներ ես փնտրում՝ դավաճանական ողջ ռեսուրսիդ գործադրմամբ: Նպատակդ անփառունակ ընթացքդ ձգելն է՝ հայ ժողովրդի գոյության հաշվին: Շահդ նյութկան է, անձնական բարեկեցությունդ է, պրիմիտիվ կենցաղային՝ առանձնատուն, վերտալյոտ, ավտո, ախռանիկ, կեղծ բարեխոսություններ, լավ կերակուր՝ մանկուց երազած, դուխի, ժամացույց, անձնական վարսավիր, գույնզգույն փողկապներ, երեկոյան զգեստ և նման բաներ:
Հույսդ նենգ է: Աններելի ՄԵՂՔԴ ես պարտակում:
Այսօրվա սցենարդ նախապես գծել ու նախապատրաստվել ես՝ պարտվողական առաջնորդությանդ զուգահեռ: Քայլերդ անբարոյական են. խաղում ես ժողովրդի միամտության վրա: Շարունակում ես գողանալ մարդկանց հավատն ու վստահությունը՝ զրպարտություն, սուտ, կեղծիք տարածելով:
Զինանոցդ թշնամական է՝ հային ուղղված: Ուզում ես վերջնականապես հաղթել հային՝ հիմա էլ երկրի ներսում իրար դեմ հանելով, ժողովրդին վերջնական պառակտելով, քաղաքացիական պատերազմ հրահրելով:
Վարքագիծդ ապազգային է ի սկզբանե՝ ծրագրված և հետևողական:
Էությամբ ՎԱԽԿՈՏ ես: Անձիդ սպասող վտանգի դեպքում ընկնում ես ցայտնոտի մեջ և պատրաստ ես թույլին հատուկ յուրաքանչյուր նենգ գործողության՝ չարաշահելով պաշտոնական դիրքդ: Թաքնվում և ԾՆԿՈՒՄ ես թշնամու առաջ:
«Դուխով» ես, երբ պաշտպանված ես ժողովրդի փեշի տակ:
Դու չկայացած բռնապետ ես՝ ժողովրդավարական արդեն մաշված փաթեթավորմամբ: Չար ու նենգ ես քո տեսակը բացահայտած և քո թակարդը չընկած, քեզնից չվախեցող և հայրենիք հանձնող ձեռքդ բռնող ընդդիմախոսներիդ նկատմամբ:
Հակացուցված ես ստեղծարար զարգացմանը, քաղաքակիրթ արժեքներին: Դու միայն քանդում ես՝ քո ապաշնորհությունը և ձախողված տեսակն արդարացնելու համար:
Հիվանդագին սիրում ես միայն քեզ: Հայ ժողովրդի առաջ խոնարհումդ կեղծ է և շահադիտական: Իրական խոնարհումդ՝ նսեմացուցիչ է, դավաճանական:
Տեսակդ հայի չէ: Քո հայրենիքը Հայաստանը չէ: Հայն իր Հայրենիքի հետ այսպես չի վարվում:
Սոցիալական և տնտեսական «ձեռքբերումներիցդ» էիր սիրում խոսել: Դարի ներդրում ես ունեցել թշնամիների կայուն զարգացման գործում՝ նրանց կյանքի բոլոր ուղղություններով:
Այո՛, անդառնալի և կործանարար հարված ես հասցրել մեր ժողովրդի ապագա գոյատևման կայուն հիմքերին:
Երջանիկ կյանք խոստացար ՀԱՅԻՆ, բերեցիր համատարած տառապանք: Երջանկություն ես շարունակում պարգևել թուրքին:
Գրիչ ես սիրում: Ո՞ր երկրի արտադրության գրիչով ստորագրեցիր մեր ժողովրդի կապիտուլյացիան:
Լայվ ես սիրում: Որտե՞ղ և ո՞վ է գրում բովանդակությունը:
ԶԶՎԵԼԻ Է ՏԵՍՆԵԼԸ, ԼՍԵԼԸ:
ԱՅԼԵՎՍ մի՛ հոխորտա, մի՛ սպառնա, կեղծավորություն մի՛ արա, սուտ ու կեղծիք մի՛ տարածի, թաքնվելու փեշ մի՛ փնտրիր: ՄԵՂՔԴ մի՛ պարտակիր:
Խոստումներ այլևս մի՛ տուր: Դու ամբողջությամբ բացահայտված ես:
Մի՛ վախեցիր և մի՛ վարանիր, մի ամբողջ ժողովրդի հետ խաղեր մի՛ տուր:
Այս անգամ պատասխանատվությունդ անխուսափելի է և պատմական:
Դու ես ԳԼԽԱՎՈՐ ՄԵՂԱՎՈՐԸ:
Հեռացիր անհետևանք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը