Արա Վարդանյանը գրում է․
«Հանրահավաքից հետո գնացի ընկերոջս տեսնեմ... Մոտ մի տաս օր առաջ առաջնագծից եկել էր տուն։ Ոտն էր թեթև վնասել։ Եկավ ու ասեց, որ մի քանի օր մնա ու հետ կգնա։
Մի քանի օր առաջ զանգեց ասեց նորից էի գնացել ու հետ եմ եկել, հիվանդանոցում եմ։ Այսօր գնացի տեսակցության։ Միակ հարցը որ տվեց.
- Ցավդ տանեմ, լավ ախար ո՞նց սենց եղավ, ո՞նց։ Ո՞նց մեր ժողովուրդը սրան բերեց իշխանության, ո՞նց Արցախը հանձնեց... Հետո շարունակեց...
- Գիտես ես տարիներով պայքարել եմ թե՜ Նախագահ Քոչարյանի և թե՜ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։ Հավատացել եմ տարբեր ստերի։ Բայց էսօր հաստատ կարամ ասեմ, որ իրենք երկիր են պահել, իսկ սա հանձնեց։
Իրենք երկիր են կառուցել, իսկ սա քանդեց։ Իրենք մեզ հնարավորություն էին տալիս թուրքի վրա ծիծաղալ, իսկ սա ստիպեց թուրքից դեմք թեքել։ Ինչ ասեմ բռատ, սխալվել էի։
Մենք երկար խոսեցինք և միակ բանը որն իրեն հետաքրքրում էր դա մեր հայրենիքի ապագան էր։ Արդեն դուրս էի գալի մոտից, երբ այդ պահին կինը վերմակն էր ուղղում. Նկատեցի, որ մի ոտքը մասամբ անդամահատված էր... Թուքս կոկորդումս չորացավ... Չգիտեի ինչ ասեմ.. Ժպտալով նայեց վրաս ու ասաց. - Այ ցավդ տանեմ հայրենիք ենք կորցնում, դու ոտիս ես նայում... Ես լավ եմ, հեսա դուրս գամ ու միանամ պայքարի... Ինչ ասեմ...
Փառք ու պատիվ մեր բանակին։ Ոչ թե "փախչող" բանակին այլ մինչև վերջ պայքարող բանակին։ Այն բանակին, որն ի տարբերություն քաղաքական ղեկավարությանը, արեց ամեն հնարավոր և անհնարինը...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը