12 11 2020

Դիվանագիտական ճանապարհով 5 շրջանները միևնույն է, կանցնեին Ադրբեջանին, միայն թե խաղաղ կերպով․ Լավրով

Դիվանագիտական ճանապարհով 5 շրջանները միևնույն է, կանցնեին Ադրբեջանին, միայն թե խաղաղ կերպով․ Լավրով

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն նոյեմբերի 12-ին հանդես է եկել Ղարաբաղի հարցով մի շարք կարևոր հայտարարություններով: Դրանցից ամենաուշագրավը ներկայացնում ենք ստորև:

  • Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կաշխատի դիստանցիոն ռեժիմով` անօդաչուների կիրառմամբ:
  • Թուրք դիտորդները մուտք չեն գործի Լեռնային Ղարաբաղ:
  • Եթե հաջողվեր Ղարաբաղի հարցը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, ապա 5 շրջանները միևնույն է, կանցնեին Ադրբեջանին, միայն թե խաղաղ կերպով:
  • Ղարաբաղի հարցով ներկյաիս պայմանավորվածությունները տարբերվում են  նախորդներից. ստեղծվել է մոնիթորինգի ռեալ մեխանիզմ:
  • Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ:
  • Համոզված եմ, որ ՀՀ կառավարությունը գիտակցում է պատախանտվության չափը և Ղարաբաղի հարցով համաձայնագրի ամբողջականությունը կպահպանվի:
  • ՌԴ-ն համզոված է, որ բոլոր կողմերը հետաքրքրված են Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությամբ:
  • ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները կժամանեն Մոսկվա Ղարաբաղում իրավիճակը քննարկելու համար:
  • ՌԴ-ն կոչ է արել ՄԱԿ Անվտանգության խորհրդին աջակցել Ղարաբաղում կրակի դադարեցման վերաբրեյալ պայմանավորվածություններին:
  • Պուտինը երեկ հեռախոսազույց է ունեցել Փաշինյանի հետ:

Աղբյուրը` РИА Новости-ի տելեգրամյան ալիք:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ