«Իմ քայլը» խմբակցության՝ խորհրդի անդամ պատգամավորները որևէ պատճառաբանություն չեն ներկայացրել՝ ինչու չեն եկել ԱԺ խորհրդի նիստին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Քվորում չեղավ, խորհուրդը չկարողացավ քվորում ապահովել, և այս պահին ունենք իրավիճակ, երբ պատգամավորները ևս երկու ժամ դեռ կարող են հավաքվել։ Իմքայլական պատգամավորների անվտանգությունը միանշանակ պաշտպանված է, իրենք մեր գործընկերներն են: Մենք երաշխավորում ենք բոլորի անվտանգ մուտքն ԱԺ շենք: Քվորումը երկու ժամ բաց է», - ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը միաժամանակ շեշտեց, որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ներկայացել է ԱԺ և միայն ասել, որ քանի որ քվորում չկա, նիստը չի կայանա:
«Փորձել ենք զանգահարել իմքայլական մեր գործընկերենրին, բայց նրանք կամ անհասանելի են, կամ հեռախոս չեն վերցնում», - ասաց պատգամավորը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը