11 11 2020

Առաջնահերթը անհրաժեշտ է Փաշինյանին հեռացնել, ուրիշ չարիք հիմա չունենք. Վահրամ Բաղդասարյան



«Մեզ նոր բանակցող է պետք, կզած, կապիտուլյացիայի ենթարկված ղեկավարը չիկարող բանակցել»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց հանրահավաքին միացած ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը:

«Առաջնահերթը անհրաժեշտ է չարիքին հեռացնել, ուրիշ չարիք հիմա չունենք»,- ասաց նա:

Նախկին պատգամավորի խոսքով, Նիկոլ Փաշինյանի հեռանալու դեպքում ինչ-որ բաներ կփոխվեն՝  նոր բանակցային պրոցես, նոր բանակցող, նոր պայմաններ: «Առանց ԱԺ-ին տեղյակ պահելու, առանց սահմանադրականությունը ճշտելու, միանձնյա որոշում կայացնելը դավադրություն է»,- ասաց Վահրամ Բաղդասարյանն ու հավելեց. «Ինչո՞ւ  էին ուզում ՍԴ-ն փոխել. հենց այսօրվա համար»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ