11 11 2020

Ծխանռնակի պայթյուն՝ ԱԺ-ի դիմաց․ քաղաքացին «դիմշաշկա» է նետել



Ազգային ժողովի դիմաց միջադեպ տեղի ունեցավ:

Ամբողջ մի հատված պատվեց ծխով, ամենայն հավանականությամբ ծխաբեր սարքից:

Հավաքվածները մի պահ իրար խառնվեցին, իրենց թվաց, որ ոստիկանությունն է հատուկ միջոցներ կիրառում, սակայն ոստիակնները հայտնեցին, որ դա իրենց հետ կապ չունի: Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ մի քաղաքացի «դիմշաշկա» է նետել, որին ոստիկանները տեղում ձերբակալել են ու տարել: Նա հավելեց, որ այն նետվել է հենց ոստիկանների ուղղությամբ:

Իր հերթին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Սա Նիկոլի սադրանքն է, ինքը բախումներ է հրահրում մեր երկրում: Ժողովրդից վրեժ մի լուծի: Սրանով փորձում են հրահրել բախումներ: Կոչ եմ անում սադրանքների չտրվել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ