89 թվականից սկսած հազարավոր մարդիկ, երիտասարդներ, տարեցներ, կանայք ու երեխաներ իրենց կյանքն են զոհաբերել, արյունով գծել են մեր սահմանները, իսկ այս դավաճանական իշխանությունները մեկ գրչի հարվածով արյունով գծած սահմանները տվեցին թուրքին: Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Չենք թույլ տալու, անելու ենք ամեն ինչ, որպեսզի մեր հայրենիքը փրկենք: Այսօր էլ սահմաններին կանգնած են բազմաթիվ տղաներ, որոնք չեն լքում իրենց դիրքերը, որոնք փորձում են իրենց կյանքի գնով պայքարել հանուն իրենց հայրենիքի, հանուն մեր բոլորի հայրենիքի: Նիկոլ Փաշինյանն իր ապիկար ու ապաշնորհ արտաքին քաղաքականության արդյունքում արտաքին ուժերի ազդեցության ներքո բերեց հասցրեց մի իրավիճակի, որի արդյունքում ստորագրեց մի դավաճանական փաստաթուղթ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը