11 11 2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետաձգումն օր-օրի խնդիր է առաջացնելու. Արա Զոհրաբյան



Որևէ կուսակցության չեմ հարում և ավելին՝ նախորդ իշխանություններին էլ եմ քննադատել, ներկայիս իշխանություններին էլ, ես այստեղ եմ, որովհետև լուրջ վտանգ եմ տեսնում: Ազատության հրապարակում ահնրահավաքի ժամանակ ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Գաղտքիք չեմ հայտնի, եթե պնդեմ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրած փաստաթուղը չի արտահայտում Հայաստանի և Արցախի ժողովուրդների շահերը, ինչպես նա խոստացել էր բազմիցս: 2-րդ՝ այս փաստաթուղթը ստորագրվեց գաղտնիության պայմաններում, եթե իրոք սա էր միակ ելքը, որ էս փաստաթղթով պետք էր ազգի կործանումը կանխել, կարծում եմ՝ մենք իրավուքն ունեինք լսելու փաստարկները՝ հիմանավորված:

Որպես փաստաբան եմ ասում, դրա բովանդակության մեջ այնպիսի դրույթներ կան, որ միջազգային պայմանագրի դրույթներ են և դա միայն պետք է Ազգային ժողովի վավերացմամբ ուժի մեջ մտներ, չկա Ազգային ժողովի վավերացում, դա իրավական հետևանք չունի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ