11 11 2020

Ստորագրված համաձայնագիրն առավելագույնն էր, որը կարելի էր ունենալ, շնորհակալ ենք ՌԴ-ին. Տոնոյան

Ստորագրված համաձայնագիրն առավելագույնն էր, որը կարելի էր ունենալ, շնորհակալ ենք ՌԴ-ին. Տոնոյան

Ստորագրված համաձայնագին առավելագույնն էր, որը կարելի էր ունենալ, Առաջին ալիքի եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Ռուսաստանի Դաշնության խաղաղարարների տեղակայման առումով՝ սա լավագույն տարբերակն էր, որը մշակվեց շատ կարճ ժամանակահատվածում։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ այդ փաստաթուղթը շատ ավելի խաղաղարար ուժերի տեղակայմանն է բնորոշ», - ասաց նախարարը։

Նա նշեց՝ շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնությանը, որ այդ աջակցությունը ստացանք։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վիրավորական է դիտարկում պիտակավորումները, թե ստորագրված համաձայնագիրը դավաճանություն է։ «Որովհետև Զինված ուժերը, ՊՆ ամբողջ համակարգը զինվորականներով և քաղաքացիական ռեսուրսը, կառավարությունը, սփյուռքն, արել են առավելագույնը, որպեսզի մենք հաջողության հասնենք», - ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է եղել, որ հայկական կողմը մատակարարումների առումով գործել է տոտալ բլոկադայում։ «Մենք դիմակայել ենք շատ մեծ ուժի՝ Ադրբեջանի գերսպառազինված զինված ուժերի։ Ինձ կարող են հարցնել, թե ինչո՞ւ դուք սպառազինված չեք եղել. սպառազինված ենք եղել, բայց քանակական և ռեսուրսների առումով, կարծում եմ՝ ՀՀ-ի Ադրբեջանի հնարավորություններն, անհամեմատելի են», - ասաց նախարարը։

Ամեն ինչ անելու ենք, որ այս ամենից դուրս գանք շատ ավելի ուժեղ և փորձառու, Առաջին ալիքի եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Շարունակելու ենք բարեփոխումները, վերափոխելու ենք մեր զորահավաքային համակարգը։ Մենք շատ ուժեղ ենք դուրս եկել այս իրավիճակից, շատ ուժեղ», - ասաց Դավիթ Տոնոյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ