10 11 2020

Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ ԼՂ հարցով նոր աշխատանքային խմբի հարցով հաղորդագրությունների մասին

Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ ԼՂ հարցով նոր աշխատանքային խմբի հարցով հաղորդագրությունների մասին

ՌԴ ԱԳՆ-ն տեղյակ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբին փոխարինելու նպատակով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման աշխատանքային խմբի ստեղծման մասին։ Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի՝ դիվանագիտական գերատեսչության կայքում զետեղված մեկնաբանության մեջ, հայտնում  է ТАСС-ը։-ն։

«Ռուսաստանի ԱԳՆ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբին փոխարինելու համար որևէ երկկողմ ձևաչափեր ստեղծելու մասին ոչինչ հայտնի չէ»,- ընդգծել է դիվանագետը:

Իգոր Պոպովի խոսքով՝ «Ռուսաստանը շարունակելու է ելնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների չեզոք դերից, որը կարևոր ներդրում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը հույս է հայտնել, որ «ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի հարատև և լիարժեք կարգավորման համար՝ արդար հիմքի վրա և ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ