10 11 2020

Չի եղել որևէ փաստաթուղթ, որտեղ հա՛մ Սյունիքով միջանցք լիներ ադրբեջանցիների համար, հա՛մ Շուշին Ադրբեջանին անցներ․ ադրբեջանագետ

Չի եղել որևէ փաստաթուղթ, որտեղ հա՛մ Սյունիքով միջանցք լիներ ադրբեջանցիների համար, հա՛մ Շուշին Ադրբեջանին անցներ․ ադրբեջանագետ

Չի եղել որևէ բանակցվող փաստաթուղթ, որտեղ համ Սյունիքով միջանցք լիներ ադրբեջանցիների համար, համ Շուշին Ադրբեջանին անցներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

«Թեզ ա պտտվում «վաղուց սաղ որոշված էր, ծախված էր»։ Դա բացարձակ սուտ ա։

Չի եղել որևէ բանակցվող փաստաթուղթ, որտեղ համ Սյունիքով միջանցք լիներ ադրբեջանցիների համար, համ Շուշին Ադրբեջանին անցներ։ Ավելին, գոյություն չուներ որևէ ստորագրված փաստաթուղթ։ Եթե կա, թող ցույց տան հենց հիմա, երկու տարի ա սպասում ենք։

Ու նույնիսկ Փաշինյանն ա ասում, որ մի տարի առաջ շատ ավելի բարենպաստ փաստաթուղթ ա եղել իրական փոխզիջումներով։ Ավելին, իր խոսքերով՝ պատերազմի առաջին օրերին էր դեռ կարելի մինիմալ կորուստներով ստորագրել գոնե։

Մի եղեք էլի Հռոմի պապից ավելի կաթոլիկ ու պահանջեք, որ ցույց տան ձեզ, ինչ էր բանակցվում ու արդյունքում ինչ ա ստորագրվել, որ էդ շահարկումները վերջանան»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ