10 11 2020

Տո, ա՛յ «հպարտ» ողորմելիներ, ձեր «առաքյալը» հանձնեց ոչ միայն Արցախը, այլև Սյունիքը. Ավետիք Իշխանյան

Տո, ա՛յ «հպարտ» ողորմելիներ, ձեր «առաքյալը» հանձնեց ոչ միայն Արցախը, այլև Սյունիքը. Ավետիք Իշխանյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Պարտված, հազարավոր պայծառ կյանքեր զոհած, ողջ հայ ազգի արժանապատվությունը գետնած «հպարտ» վարչապետ կոչվող կիսագրագետ հիստերիկը, փոխանակ հրաժարական տալու, ապաշխարհելու և ինքնասպան լինելու, դեռ մի բան էլ հաթաթա է տալիս։ Իսկապես, ինձ հետաքրքրում է, ողջ հայ ժողովրդի մեջ կա՞ն արդյոք դեռևս պարտության, զոհերի, խելագարության, ողորմելիության կողմնակից «հպարտներ»։

Տո, ա՛յ «հպարտ» ողորմելիներ, ձեր «առաքյալը» հանձնեց ոչ միայն Արցախը, այլև Սյունիքը։ Դուք պատկերացնու՞մ եք, որ մնացած Հայաստանի դատարկվելն ու թուրքանալը տարիների հարց է։ Եթե, դեռևս վարչապետ կոչեցյալը կողմնակիցներ ունի, ուրեմն մենք աշխարհի ամենաանարժապատիվ ազգն ենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ