ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի կենտրոնում, ազգային ծառուղում գտնվող Լինքոլնի հուշահամալիրի մոտ, նոյեմբերի 8-ին բողոքի լուռ ակցիա է իրականացրել ՀՅԴ Հայ Երիտասարդաց միության «Անի» մասնաճյուղը: ՀՅԴ պաշտոնական կայքի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Ակցիայի մասնակիցների ձեռքին ՀՀ, Արցախի և ԱՄՆ-ի դրոշներն են, բացի դա բազմաթիվ պաստառներ, որոնցում կոչ է արվում դադարեցնել թուրք-ադրբեջանական ագրեսիան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը