Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը շաբաթ հեռախոսազրույցներ են ունեցել, ТАСС-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը:
«Մեր նախարարը բանակցություններ է վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի թեման», - ասաց գործակալության աղբյուրը:
Ավելի վաղ, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը նույնպես հեռախոսազրույցներ են ունեցել: Դրանց ընթացքում, ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի ղեկավարը իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ հեռախոսային կապերի մասին, որոնք ուղղված են եղել Լեռնային Ղարաբաղում կարգավորման տարբերակներ գտնելուն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը