Twitter-ը արգելափակել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի էջը։
Քիչ առաջ տեղեկատվություն տարածվեց, իբրև թե Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուիթերյան իր էջում գրել էր, որ հանուն տարածաշրջանի խաղաղության Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը: Կարճ ժամանակ անց, սակայն, պարզ դարձավ, որ գրառումն արվել է Բայրամովի անվամբ բացված կեղծ թուիթերյան օգտահաշվից, իսկ նրա իրական օգտահաշիվը Twitter-ն արգելափակել է: Հավելենք, որ Twitter-ն օգտատիրոջ հաշիվը փակում է, երբ դրանում առկա են լինում բռնություն, ահաբեկչություն, ատելության քարոզ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը