ԼՂ հակամարտության գոտում վարձկանների թիվն արդեն մոտենում է 2000-ի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում:
«Մենք, իհարկե, մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացման և Մերձավոր Արևելքից գրոհայինների ներգրավմամբ: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց հնարավորությունները՝ կանխելու վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է 2000-ի», - ասել է նախարարը:
Նախարարը հիշեցրել է, որ այս թեման բարձրացրել է նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
«Մենք համառորեն շարունակում ենք խթանել մեր դիրքերը տարբեր ուղիներով», - ավելացրել է Լավրովը:
Լավրովը հարցազրույցում Լեռնային Ղարաբաղում պատերազմը «ողբերգություն» է որակել և նշել , որ Ռուսաստանը կիսում է երկու ժողովուրդների ցավը։
«Պատերազմական գործողություններ են ծավալվել Ռուսաստանին բարեկամ երկու ժողովուրդների միջև մի խնդրի պատճառով, որը, մեր խորին համոզմամբ, վաղուց պետք է լուծվեր բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով», – ասել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը կապված է Ադրբեջանի և Հայաստանի հետ ընդհանուր պատմությամբ, մշակույթով, առաջավոր մարդասիրական և տնտեսական կապերով, իսկ դիկտատորական դրսևորումը, հարկադրանքը, ճնշման ուղու օգտագործումը ՌԴ կողմից հակամարտության գոտու վրա ավելի քան անտեղի են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը