03 11 2020

Լիովին բավարարված ենք և ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ Վլադիմիր Պուտինին․ Ալեն Սիմոնյան



«Պետք է ժամանակը ցույց տված լիներ, որ մեր թե՛ գործողությունները, թե՛ հայտարարությունները որևիցե կաշկանդվածություն չեն պարունակում։ Երբ խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության մասին, ապա որևիցե կաշկանդվածություն չի կարող լինել», նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով հարցին՝ արդյոք որևէ կաշկանդվածություն ունե՞ն ՀԱՊԿ-ին դիմելու հարցում։

Ռուսաստանի Դաշնությանը հղված վարչապետի նամակաի և ՌԴ աջակցության վերաբերյալ ԱԺ փոխնախագահն ասաց․  «Շատ բաներ այսօր բարձրաձայնելը ճիշտ չի։ Իմացեք այն ամենը ինչը տեղի է ունենում մեր դաշնակցային հարաբերությունների հետ ավելի քան բավարար է և հայկական կողմը լիովին բավարարված է այն ամենով, ինչն այսօր տեղի է ունենում, որի համար շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնությանը և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ