Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին կկայանա Ֆրանսիայի Ազգային պաշտպանության խորհրդի արտահերթ նիստը հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած մի շաք հարձակումների ֆոնին: Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը՝ ելույթ ունենալով Ազգային ժողովում (երկրի խորհրդարանի ստորին պալատում), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հանրապետության տարածքում դաժան հարձակումների կապակցությամբ նախագահը վաղն առավոտյան Ազգային պաշտպանության խորհուրդ Է գումարում»,- հայտարարել Է նա:
Կառավարության ղեկավարը հավելել Է, որ ներկա իրավիճակում իշխանությունները կուժեղացնեն անվտանգության միջոցները երկրի ամբողջ տարածքում: Հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան դանակով զինված մարդը հարձակվել Է ծխականների վրա Նիսի կենտրոնի Նոտր Դամ եկեղեցում: Վերջին տվյալներով՝ գրոհի հետեւանքով զոհվել Է երեք մարդ, հարձակվողը ձերբակալված Է:
Պատահարի հետաքննությանը միացել Է Ֆրանսիայի Ազգային հակաահաբեկչական դատախազությունը: Նիսում հարձակումից երկու ժամ անց մի այլ չարագործ Ավինյոն քաղաքի փողոցներում դանակով սպառնացել Է անցորդներին եւ գնդակահարվել ոստիկանական պարեկախմբի վրա հարձակվելու փորձ անելիս: Բացի դրանից, հոկտեմբերի 29-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում տեղացի բնակիչը դանակով հարձակվել Է Ֆրանսիայի հյուպատոսության պահապան զինվորի վրա, ոստիկանությունը չարագործին ձերբակալել Է հանցագործության վայրում:
Ֆրանսիայում ահաբեկչության դեմ պայքարը տեղափոխվել է անհապաղ միջոցառումների բարձրագույն մակարդակ, ինչի մասին հայտնել է վարչապեն Ժան Կաստեքսը՝ այսօր Նիցցայում տեղի ունեցած հարձակումը որակելով «ամբողջ երկիրը սգի մեջ գցած նենգ և բարբարոսական գործողություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը