23 10 2020

Բորելը և Պոմպեոն արտաքին կողմերին կոչ են արել զերծ մնալ ԼՂ-ում վտանգավոր գործողություններից

Բորելը և Պոմպեոն արտաքին կողմերին կոչ են արել զերծ մնալ ԼՂ-ում վտանգավոր գործողություններից

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելը եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ կոչ անելով արտաքին կողմերին զերծ մնալ վտանգավոր գործողություններից: Այդ մասին նշվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Երկու ղեկավարները նաեւ գնահատել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում եւ կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու պահպանել հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը: Նրանք կոչ են արել կողմերին անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Նրանց կոչ են անում բոլոր անձանց, ներառյալ՝ արտաքին կողմերին, զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են մեծացնել ռիսկը տարածաշրջանում»,-նշված է հայտարարության մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ