21 10 2020

Այն, ինչի հետ համաձայն է Հայաստանը, դրան Ադրբեջանը համաձայն չէ․ Նիկոլ Փաշինյան



«Պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում  չունի ըստ էության և բոլոր այն հույսերը, առաջարկները, մատածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել ևս այս իրավիճակում, պետք է համարենք ավարտված»,- իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ ՀՀ-ի կողմից բազմիցս պատրաստակամություն է հայտնվել հարցը փոխզիջումների տարբերակով  լուծելու․ «Ի՞նչ է նշանակում փոխզիջում․ դա նշանակում է դրված նշաձողից  կարող ենք ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման՝ պայմանով, որ դիմացի կողմն էլ  իր առավելագույն նշաձողից ինչ-որ բան իջեցնի։ Բայց  պարկտիկան ցույց է տվել  և դա այլևս իրականություն է, որ այն ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է հայկական կողմի համար այլևս անընդունելի է Ադրբեջանին, այսինքն իրենց ողջ դիվանագիտական  ռազմավարությունը և մարտավարությունը  եղել է և շարունակում է մնալ դա։ Այս նրբությունը հստակ արձանագրենք՝ այն, ինչի հետ համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան Ադրբեջանը համաձայն չէ և սա ցույց է տալիս, որ ընդհանրապես որևէ դիվանագիտական լուծման մասին  խոսելն անմիաստ է՝ առնվազն այս փուլում  և ես հետագայում կխոսեմ՝ որ փուլում է դա հնարավոր»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ