Այս պահին ՀՀ ԱԳ նախարարը գտնվում է Մոսկվայում։ Այսօր տեղեկություն եղավ նաև, որ Ադրբեջանի ԱԳ նախարարն էլ է ուղևորվել Մոսկվա։ Իմ ակնկալիքը ՌԴ միջնոդությամբ և հովանավորությամբ հոկտեմբերի 10-ի հրադադարի համաձայնության, այնուհետև Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ նորից հայտարարված զինադադարի վերաբերյալ համաձայնության կայացումն է։ Ուրիշ ակնկալիք այդ հանդիպումից ես չունեմ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Այսինքն՝ պայմանավորվել են Մինսկի խմբի համանախագահ երկրի հովանավորությամբ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ ՌԴ հրավերով, և հետևաբար ՌԴ-ն ունի պոզիտիվ պարտականություն՝ պարտադրելու այդ պայմանավորվածության իրագործումը»,- նշեց Մարուքյանը՝ նշելով, որ պարտադրելու մեջ տեսնում է նաև ուժ կիրառելը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը