15 10 2020

Էդվարդ Նալբանդյանը՝ իր արտգործնախարար աշխատած ժամանակ բանակցությունների մասին

Էդվարդ Նալբանդյանը՝ իր արտգործնախարար աշխատած ժամանակ բանակցությունների մասին

ՀՀ ԱԳ նախկին նախարար (2008-18թթ.) Էդվարդ Նալբանդյանը Sputnik Армения-ում հոդված է հրապարակել իր՝ նախարար աշխատած տարիներին Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի մասին։

«Ադրբեջանը բանակցային պրոցեսում տարիներ շարունակ զբաղեցրել է առավելապաշտական դիրքեր։ Արդյոք ՄԽ համանախագահները կիսել են Բաքվի մոտեցումը։ Իհարկե ոչ։

Ինչ է եղել 2008-18 թթ բանակցային գործընթացքում․

Բոլոր աշխատանքային փաստաթղթերը, որոնք առաջարկվել են համանախագահների կողմից եւ դարձել են կողմերի համար բանակցությունների առարկա, նախատեսել են փաթեթային կարգավորում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար՝ կարգավորման բոլոր բաղադրիչների փոխկապակվվածության փուլային իմպլեմենտացիայով, ներառյալ նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը, որը իրականացվելու էր քվեարկությամբ, որն էլ հանդիսանալու էր ազատ կամարտահայտությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության, եւ որը ունենալու էր պարտադիր միջաազգային-իրավական բնութ։

Ընդ որում, արձանագրվում էր, որ հարցի կամ հարցերի ձեւակերպումը, որոնք դրվելու էին քվեարկության, որեւէ բանով չէին սահմանափակվելու, ենթադրելով ցանկացած կարգավիճակի ընտրություն։ Հայկական կողմը այդ ողջ ընթացքում չի քննարկել ոչ մի աշխատանքային փաստաթուղթ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, որը չնախատեսեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Եվ պատահական չէ, որ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս է հայտարարել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այդ ընթացքում տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղյան կարգավորման հանդեպ կոնցեպտուալ փոփոխություններ։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունը՝ ընդունված Լ՛Աքվիլայում 2009 թվականին, Մուսկոկում 2010 թվականին Դովիլում 2011 թվականին, Լոս-Կոբոսում 2012 թվականին, Էննիսկիլենում 2013 թվականին, Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար որպես կարեւոր հիմք ամրագրում էր ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, ինչը շատ տարիներ առանցքային դերակատարություն է ունեցել Երեւանի դիրքորոշման համար։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ