Հայկական սփյուռքի փափուկ ուժը եղել է (և կա) ոչ թե փողով լցված պարկը, այլ ամբողջ աշխարհի քաղաքական գործիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների հետ կապերը։
Sputnik ռադիոկայանի եթերում այս մասին ասել է Էդվարդ Նալբանդյանը, որը 2008-2018 թվականներին զբաղեցնում էր ՀՀ արտգործնախարարի պաշտոնը։
Նա պատմել է դիվանագիտական ոլորտում ունեցած երկարամյա աշխատանքային փորձի, հայկական դիվանագիտության մեջ Շառլ Ազնավուրի դերի, Ռուսաստանի և ԵՄ–ի հետ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև Թուրքիայի հետ և Արցախի շուրջ տեղի ունեցած բանակցությունների մասին։
Մինչ օրս Նալբանդյանի աչքի առաջ է Թուրքիայի արտգործնախարարի հետ դիվանագիտական արձանագրությունների ստորագրման (Ցյուրիխում 2009 թվականի հոկտեմբերին. խմբ.) տեսարանը։ Թիկունքում ԱՄՆ–ի, ՌԴ–ի և Ֆրանսիայի արտգործնախարարներն էին։
«Մենք շատ բանի էինք հասել. առանց որևէ նախապայմանի Թուրքիան գնաց արձանագրությունների ստորագրման, որոնց նախագծերը Հայաստանն էր առաջարկել։ Այսինքն` ոչ թե Թուրքիան էր փաթաթում մեր վզին, այլ Հայաստանն էր առաջարկում։ Ընդ որում` հետագայում փաստաթղթից հրաժարվեց թուրքական կողմը, ինչը ևս բավական հատկանշական է»,-ասում է Նալբանդյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը