Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել Թուրքիայի հետ առնչություն ունեցող հարյուրավոր սիրիացի զինյալներ: Այս մասին գրում է The Wall Street Journal- ը՝ վկայոկոչելով Սիրիայում իր աղբյուրներին:
«Սիրիացի հարյուրավոր զինյալների, որոնք համագործակցում են Թուրքիայի հետ, միացել են ԼՂ շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև մարտերին, ևս հարյուրավոր մարդիկ պատրաստվում են ուղարկվել», - հայտնել են Սիրիայում զինյալների տեղափոխման հետ կապված երկու աղբյուրներ:
Թերթի զրուցակիցներից մեկի խոսքով՝ գրոհայինները Ղարաբաղ են ուղարկվել սեպտեմբերի կեսերից՝ հարյուր հոգանոց խմբերով: Ապստամբների հետ կապ ունեցող մեկ այլ սիրիացի հաստատեց, որ հարյուրավոր մարդիկ մեկնել են տարածաշրջան, բայց «տասնյակներն արդեն վերադարձել են՝ անհանգստացած կատաղի մարտերից»:
Մարտերին մասնակցելու համար վարձկանները ամսական ստանում են մինչև 2 հազար դոլար, հրատարակությանը հայտնել է ապստամբներից մեկը: Մեկ այլ զրուցակից նշել է, որ «կորուստները սիրիացի մարտիկների շրջանում արագորեն աճում են», և «շուրջ 200-ը արդեն խնդրել են հետ վերադարձնել իրենց»:
Թուրք պաշտոնյաների աղբյուրները հրապարակմանը հայտնել են, որ Անկարան երկշաբաթյա զորավարժություններ է կազմակերպել Ադրբեջանում և «Ադրբեջանի իշխանություններին տրամադրել հարձակվողական անօդաչու թռչող սարքեր»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը