Տարածաշրջանում բացառությամբ Իսրայելի, որտեղ քիչ թե շատ կա ազատ մամուլ, մնացած բոլոր երկրներում մամուլը վերահսկվում է: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը:
«Տարածաշրջանի երկրներում մամուլը, ըստ էության, ներկայացնում է պետական շահը, այստեղ ազատ մամուլ և պաշտոնական ուղեգծից շեղված արձագանքներ հազիվ թե տեսնենք:
Իսրայելի պարագայում ինչպես արդեն նշեցի՝ քիչ թե շատ ազատ է մամուլը, և մամուլի անդրադարձը հակամարտությանը, փորձ է արվում հիմնականում հավասարակշռել, այսինքն զուտ տեղեկատվական բնույթի հրապարակումներով փորձ է արվում հիմնականում երկու կողմի դիրքորոշումն էլ ներկայացնել: Իհարկե, այս մոտեցումն արդեն շեղվում է, երբ հարցը վերաբերում է բուն Իսրայելի ներգրավվածությանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը