12 10 2020

Մոսկվան Անկարա չէ, այն ի սկզբանե բանակցությունների միջնորդ է եղել. Մարկեդոնով



Մոսկվայի համար կարևոր է իրական դիվանագիտական ձևաչափին վերադառնալը։ Այն երկար ժամանակ ընդհատված է եղել: Այսպիսի տեսակետ է  հայտնել  ռուս քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողՍերգեյ Մարկեդոնովը ՝Sputnik Արմենիա  մամուլի կենտրոնում` տեսակամուրջի ժամանակ։

Նա նաև արձանագրել է, որ չնայած հոկտեմբերի 10-ից հայտարարված մարդասիրական հրադադարին՝ հակամարտության գոտում կատաղի մարտերը այդուհանդերձ շարունակում են  ընթանալ այս ողջ ընթացքում:

Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ սխալ կլիներ մտածել, որ 11 ժամյա բանակցությունները միանգմանից վերջ պիտի  դնեին Ղարաբաղյան հակամարտությանը, մի բան, որի կարգավորման շուրջ բանակցային գորրծընթացում ջանքեր են ներդրվում 30 տարի շարունակ: Ավելին, ռուս վերլուծաբանի խոսքով կա թյուըմբռնում, որ հրադադարի մասին որոշումը լիովին վերջ կդներ մարտական գործողությունների:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ