12 10 2020

Անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցություններ. Սերգեյ Կոպիրկին



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է ստեղծված իրավիճակի մասին, տվել է իր գնահատականները և շնորհակալություն հայտնել ՄԽ համանախագահներին, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Պուտինին՝ այն ջանքերի համար, որոնք ներդրվում են ԼՂ-ում կրակի դադարեցման ուղղությամբ: Այս մասին կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Անդրադառնալով հրադադրի ռեժիմի խախտմանը, դեսպանն ասաց. «Պետք է հասնել նրան, որ դա կատարվի այնպես, ինչպես կողմերը պայմանավորվել են Մոսկվայում: Ռուսական կողմից արվում է անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի հրադադարի ռեժիմն իրապես գործի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ